Սեռական կյանք
Սեռական կյանքը հղիության ընթացքում
Բոլոր հղիներին և նրանց ամուսիններին հետաքրքրում է, թե արդյո՞ք հղիության ընթացքում սեքսով զբաղվելն անվտանգ է: Կարելի՞ է մերձենալ հղի կնոջը, թե՞ ավելի լավ է զերծ մնալ դրանից: Այս հարցին տարբեր մարդիկ տարբեր մոտեցումներ ունեն: Ինչ-որ մեկը շարունակում է ինտիմ հարաբերությունները նույն հաճախականությամբ, ոմանք ընդհանրապես հրաժարվում են սեքսից: Եվ այսպես` ո՞րն է ճիշտը:
Պետք է, նույնիսկ անհրաժեշտ է
Եթե բացակայում են բժշկական այնպիսի հակացուցումներ, ինչպիսիք են հղիության սովորական դարձած ընդհատման և վաղաժամ ծննդաբերության վտանգը, հեշտոցային արյունահոսությունը, պտղաջրերի վաղաժամ արտահոսքը, պլացենտայի ցածր առաջադրությունը, բազմապտուղ հղիությունը, զուգընկերներից մեկի մոտ սեռավարակի առկայությունը, ապա կարելի է հղիության ընթացքում զբաղվել սեքսով: Որոշ դեպքերում այն ուղղակի անհրաժեշտ է, քանի որ սեքսից երկարատև զերծ մնալու դեպքում հղի կնոջ մոտ բացասական հույզեր են կուտակվում, իսկ սեքսը կանխում է դրանք` խթանելով արգանդի աշխատանքը:
Նշենք, թե ինչու է հարկավոր հղիության ընթացքում զբաղվել սեքսով:
- Մերձեցման ժամանակ հնարավոր չէ վնասել պտղին, քանի որ բնությունը հոգացել է փոքրիկի մասին և նրան ‚թաքցրելե մի քանի պաշտպանիչ շերտով. որովայնի առաջային պատը ծածկված է մկաններով, ճարպային շերտով, հաստ շարակցական հյուսվածքով: Արգանդը նույնպես պաշտպանված է: Այն բաղկացած է մկաններից, պտղաթաղանթից, պտղաջրերով լեցուն պտղապարկից, որը մեղմացնում է բոլոր տատանումները, և լորձային խցանից, որն ամուր փակում է արգանդի վզիկը:
- Հաճույքի հորմոնները, որոնք կինը ստանում է սեքսով զբաղվելիս, դրական ազդեցություն են թողնում պտղի վրա:
- Ապագա մայրիկին անհրաժեշտ են այն օգտակար նյութերը, որոնք պարունակվում են սերմնահեղուկում. դրանք են` ֆերմենտները, տղամարդու հորմոնները (պրոստագլանդինները), որոնք նպաստում են արգանդի վզիկի փափկեցմանը, իսկ դա իր հերթին ծննդաբերելու ժամանակ կօգնի վերջինիս հեշտ բացվելուն:
- Մերձեցման ժամանակ արգանդի մկանները կրճատվելիս մարզվում են, իսկ դա նշանակում է, որ ծննդաբերության ժամանակ կծկումներն ավելի արդյունավետ կլինեն, ծննդաբերական գործունեությունը չի թուլանա, հորմոնների բավարար քանակի առկայությունը կնպաստի արգանդի վզիկի արագ բացվելուն, ուստի այն ավելի փափուկ կլինի:
- Քանի դեռ մինչև ծննդաբերությունը բավական ժամանակ կա` հղիության ընթացքում օրգազմը, որն ուղեկցվում է արգանդի կծկումներով, նորմալ երևույթ է: Պտղի համար այդ կծկումները վտանգ չեն ներկայացնում: Դրանք չեն կարող վաղաժամ ծննդաբերության պատճառ դառնալ: Եթե քիչ ժամանակ է մնացել մինչև ծննդաբերելը, օրինակ` մեկ շաբաթ կամ մի քանի օր, ընդհակառակը, օրգազմը կարող է նպաստել ծննդաբերության սկսվելուն: Այդ պատճառով սեքսոլոգները խորհուրդ են տալիս հղիության 39-40-րդ շաբաթներում զբաղվել սեքսով, որը կնպաստի ծննդաբերության մեղմ, սահուն սկզբին:
Հղի կանանց սեռական ցանկությունը տարբեր է լինում: Կանանցից ոմանք գանգատվում են հղիության առաջին շաբաթներում օրգազմի ժամանակ առաջացող ցավերից, իսկ որոշ հղիներ, հատկապես թերզարգացած սեռական օրգաններ ունեցողները, հանկարծ իրենց մեջ հայտնաբերում են բուռն կերպով արթնացող հեշտանքի զգացում: Սրանք պատկանում են այն կանանց թվին, ովքեր առաջին հղիության ժամանակ են սկսում սեռական հարաբերությունից հաճույք զգալ: Այս երևույթի պատճառն այն է, որ հղիության ժամանակ հեշտոցի և արգանդի արյունալեցումը կտրուկ մեծանում է, որը նպաստում է օրգազմի հասնելու համար անհրաժեշտ` լրացուցիչ արյան հոսքի մեխանիզմի ակտիվացմանը: Արյունատար անոթներում տեղի ունեցող փոփոխությունները և արգանդի ինտենսիվ արյունալեցումն այդ օրգանը վերածում են արյան յուրատեսակ ‚դեպոյիե` ընդհուպ մինչև հղիության յոթերորդ ամիսը, որը թույլ է տալիս նման կանանց առաջին անգամ լիաբուռն ըմբոշխնել սեռական կյանքի բերկրանքը, նույնիսկ մեկ հարաբերության ընթացքում մի քանի օրգազմ ապրելու հաճույքը:
Լիցքաթափման փուլում հղի կնոջ սեռական օրգաններից լրացուցիչ արյան հետհոսքը հապաղում է` արգելակելով սեքսուալ լարվածության թուլացման պրոցեսը, իսկ նրա զգայական զգացողությունները ծայրաստիճան սրված են լինում:
Շատ կանայք հղիության առաջին ամիսներին գանգատվում են տրամադրության անկումից, առանց պատճառի լալկանությունից, քնկոտությունից, սրտխառնոցից, գլխապտույտից, գիտակցության ակնթարթային մթագնումից: Այս տհաճ երևույթների պատճառով տրամադրությունն ընկնում է, նրանք դառնում են դյուրագրգիռ, և սեռական ցանկությունը նվազում է: Այս շրջանում տղամարդը պարտավոր է առավելագույն նրբանկատություն և հոգատարություն ցուցաբերել, ինչը կօգնի ապագա մայրիկին հաղթահարելու ֆիզիկական և հոգեբանական դժվարությունները:
Պետք է նշել, որ հղիության ժամանակ կնոջ սեքսուալ ցանկությունը կարող է նվազել կամ աճել: Դա կապված է կնոջ սեքսուալ ակտիվության և հղիության տարբեր շրջաններում հորմոնների քանակի տատանումների հետ: Այսպես, երբեմն նկատվում է սեքսուալ ակտիվության աճ, ըստ որում, այն աճում է հղիության ժամկետի աճին զուգընթաց: Այս դեպքում ամուսնական զույգը հղիության շրջանը հիշում է որպես կյանքի ամենահրաշալի ժամանակահատված: Շատ կարևոր է, որ ապագա մայրիկի մոտ չառաջանա ամոթխածության զգացում: Չպետք է վախենալ և հուսահատվել, ավելի լավ է օգտվել պահից, երբ սեքսուալ ակտիվությունը դեռևս անկում չի ապրել:
Որոշ կանանց մոտ, ընդհակառակը, ցանկությունը մարում կամ ընդհանրապես կորչում է: Դրա պատճառը նույնպես կարելի է բացատրել հղիության ընթացքում արտադրվող հանգստության հորմոններով, երբ կնոջ օրգանիզմը պատրաստվում է մայր դառնալ:
Առաջնածին կանայք ծննդաբերությունից առաջ վախի զգացում են ունենում, ուստի նրանց ամուսիններին խորհուրդ է տրվում հնարավորինս փոխել իրենց մոտեցումը և հարմարվել պլատոնական հարաբերություններին, սիրելի կնոջ նկատմամբ լինել առավելագույնս համբերատար, քնքուշ և ուշադիր:
Ինչ վերաբերում է հղիության ընթացքում սեռական ակտիվությանը, ապա, ըստ ժողովրդի մեջ տարածված կարծիքի, եթե կինը տղա երեխայի է սպասում, ապա նա սեքսուալ ակտիվ է լինում, որը պայմանավորված է արական սեռական հորմոնների բարձր քանակով, իսկ եթե աղջկա` ապա պասիվ: Հղիության առաջին երեք ամիսներին սեքսի նկատմամբ կնոջ հետաքրքրությունը նվազում է, հաջորդ երեք ամիսներին` աճում, վերջին երեք ամսում` կրկին նվազում: Ո՞րն է պատճառը: Առաջին եռամսյակում կնոջ ցանկությունը նվազում է թունավորման (տոքսիկոզ), վատ ինքնազգացողության, հոգնածության, սրտխառնոցի, բարձր հուզականության (անկայուն տրամադրություն, լալկանություն, վտանգի զգացում), կաթնագեղձերի ցավոտության պատճառով:
Երկրորդ եռամսյակում վախը հաղթահարվում է, և կինն ապրում է ծաղկման շրջան` ինքնազգացողությունը լավանում է, սեռական ցանկությունը` աճում: Ի դեպ, սեքսոլոգները այն կարծիքին են, որ այս եռամսյակում կինը կարող է ապրել ակտիվ սեռական կյանքով, քանի որ պտուղը վերջնականապես ամուր տեղակայված է լինում արգանդում, իսկ կնոջ օրգանիզմում հորմոնային նոր ակտիվություն չի նկատվում:
Երրորդ եռամսյակում այդ ցանկությունը նվազում է: Դա առաջին հերթին պայմանավորված է անհարմարավետության զգացումով. որովայնի չափսերն արդեն մեծ են, ուստի մերձեցումը կարող է տհաճ լինել և ցավ պատճառել:
Ամեն դեպքում հղիության ընթացքում պետք է մերձեցումների քանակը նվազեցնելու, ինչպես նաև դիրքերը փոփոխելու պատրաստ լինել:
Հետաքրքիր է, որ հղիության ժամանակ կենակցման առաջին` գրգռման փուլում հավելյալ արյունը մուտք է գործում արդեն իսկ արյամբ հագեցած հեշտոց, որը այդ շրջանում էապես փոխված է: Նոր, ուժգին արյունալեցման հետևանքով հեշտոցի պատերը փափկում են, դառնում առավել առաձգական: Ոչ հղի կնոջ արգանդի վզիկից գրգռման փուլում մեծ քանակությամբ լորձ է արտադրվում: Հղիության ընթացքում վզիկի ծորանը լցված է թանձր լորձով (լորձային խցան) և գրգռման փուլում արտազատություն չի լինում, բայց դա չի անդրադառնում հարաբերության ‚որակի վրա, քանի որ հեշտոցի պատերը սովորականից ավելի են խոնավանում:
Եթե հղիության առաջին վեց ամիսների ընթացքում օրգազմն ուղեկցվում է հեշտոցի կայուն մկանասեղմումներով, ապա վերջին երեք ամիսներին այդ օրգանի արմատական փոփոխության պատճառով կծկումներ գրեթե չեն զգացվում:
Հղիության վերջին երեք ամիսներին օրգազմի ժամանակ արգանդի կծկումներն ավելի ուժգին և հաճախակի են լինում, արգանդը երբեմն ենթարկվում է ուժգին կրճատումների, որը կարող է տևել մինչև կես ժամ, բայց դա բացասաբար չի անդրադառնում կնոջ օրգանիզմի վրա:
Եթե ծննդաբերությունը անվտանգ է անցել, կտրվածքներ ու հեշտոցի պատռվածքներ չկան, վիրահատական միջամտություններ չեն եղել, խորհուրդ է տրվում 6-8 շաբաթ ‚սեքսուալ դադարե հայտարարել, սակայն ոչ բոլոր զուգընկերներն են դիմանում այդքան երկար դադարին: Նրանց խորհուրդ է տրվում մերձեցումից զերծ մնալ մինչև արյունային արտադրության ավարտը: Պետք է գիտենալ նաև, որ կրծքով կերակրող մայրերի մոտ սեռական գրգռվածության ժամանակ պտուկներից կարող է կաթ հոսել, ուստի դրանք ճաքերից պաշտպանելու համար պետք է քսուքներ օգտագործել:
Հակառակ տարածված կարծիքի` կրծքով կերակրումը հաճախ ուղեկցվում է ձվարանների նորմալ աշխատանքի վերականգնմամբ: Հնարավոր է, որ ծննդաբերությունից հետո առաջին ձվազատման ժամանակ կինը հղիանա: Արժե նախապես մանկաբարձ-գինեկոլոգի հետ քննարկել հետծննդաբերական շրջանում հակաբեղմնավորիչների օգտագործման հարցը: Անհրաժեշտ է նաև խուսափել չստուգված զուգընկերների հետ նոր կապեր ստեղծելուց, քանի որ դա լի է մորը ու պտղին վարակելու վտանգով:
Այսպիսով` սեքսը հղիության ընթացքում և դրանից հետո անհրաժեշտ է, եթե կատարվում է նրբորեն ու քնքշությամբ:
Մեդ-Պրակտիկ
09.07.2015
Հարգելի Loreta, հղիության վաղ ժամկետներում ձգող բնույթի ցավերը որովայնի ստորին և աճուկային հատվածում, հիմնականում կապված են արգանդի հիպերտոնուսի հետ, որը հաճախ է հանդիպում առաջնածին կանանց մոտ: Ցանկալի է դիմել տեղամասային գինեկոլոգին տոկոլիտիկ միջոցներ նշանակելու համար: Բացի այդ հետևեք աղիների աշխատանքին, փորկապությունը, մետեորիզմը ևս կարող են ցավերի պատճառ լինել:
loreta
08.07.2015
loreta
03.07.2015
Կարդացեք նաև
Սեփական սեռական կյանքի համեմատությունն՝ ուրիշների հետ, կոչվում է սեռական համեմատական կողմնակալություն։ Այս կողմնակալությունը շատ դեպքերում համեմատող...
Ինտիմ հարաբերությունների պլանավորումը միջոց է, որն օգտագործվում է զույգերի կողմից՝ պահպանելու սեռական մտերմությունն բավարարվածությունը: Սեռական հարաբերության օրերի ու ժամերի պլանավորումը...
- Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:
Տարիներ առաջ դիմեց մի տղամարդ` վերոնշյալ տարօրինակ գանգատով. պարտադիր փռշտոց...
Բոլոր հասարակությունների մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ սեռական հաճույք չեն ստանում։ Իրականում ինտիմ կյանքը կարող է հրաշալի լինել նաև անվասայլակով տեղաշարժվող...
Էսթրոգենի մակարդակի նվազման հետ (հատկապես դաշտանադադարային տարիքում) առաջանում են հեշտոցային չորություն, որն անհարմար պատճառ է ներթափանցման և սեռական հարաբերության շարունակության համար...
Սեքսուալությունը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով, շեղվել է ավանդական ընկալումից և հասել նույնիսկ վտանգավոր դրսևորումների։ Նախկինում արգելված սեռական վարքագիծը ավելի է ընդունում...
Վերջին գիտական ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մարիխուանայի (կանեփ, cannabis) օգտագործումը բարելավում է սեռական հարաբերությունները: Ներկայում կանեփի վերաբերյալ գրեթե բոլոր հետազոտություններն...
Գենոֆոբիան (Genophobia) սեռական հարաբերություն ունենալու վախն է։
Գենոֆոբիայի հետ կապված են նաև այլ ֆոբիաներ, ինչպիսին են...
Տղամարդկանց համար շատ դժվար է սեփական հույզերի ու խնդիրների մասին խոսելը։ Իսկ այդ հույզերի արտահայտումը, ազատ ու անկաշկանդ զրույցը զույգերի առողջ հարաբերությունների համար շատ կարևոր պայման է...
Տիեզերական ուղևորությունները` օգուտներից զատ, ունեն նաև սոցիալական կողմեր: Այս խնդիրները կապված են անձնական հիգիենայի կամ սոցիալական մեկուսացվածության, ինչպես նաև սեռական կյանքի հետ։ Հետևաբար...
«Մտածիր և հարստացիր» անձնական զարգացման դասական գրքում Նապոլեոն Հիլն ասում է. «Սեռական ցանկությունը ամենաուժեղն է մարդկային ցանկություններից: Այս ցանկությունից դրդված` տղամարդիկ...
Անշուշտ, երիտասարդ տարիքում հաճախ է հետաքրքրել, արդյո՞ք ձեր տատիկը և պապիկը սեքսով զբաղվում են, կամ գուցե ստիպե՞լ եք նրանց` ամաչելուց քրքջալ: Զարմանալի չէ, քանի որ ծեր տարիքում հնարավոր է...
Ինտիմ կյանքում առաջանում են խնդիրներ մարդկանց մոտ, ովքեր ստանում են կամ արդեն ավարտել են ուռուցքաբանական բուժումը։ Պատճառը նրանում է, որ ուռուցքաբանական բուժումն իր հետքն է թողնում ինչպես հիվանդի ֆիզիկական վիճակի...
Չնայած սեքսուալության և նրա դրսևորման նորմաների մասին գիտնականների և փիլիսոփաների բազմաթիվ ձևակերպումներին՝ հասարակության մոտ պահպանվում են այս բառի փոքր-ինչ այլ պատկերացումներ: Հենց հասարակությունն է որոշում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն